Երևանի քաղաքապետարանը կստեղծի աղբահանության և սանիտարական մաքրման նոր հիմնարկ
Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ի նիստում կքննարկվի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Այպիսով, նախատեսվում է Երևանի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները իրականացնելու նպատակով ստեղծել նոր հիմնարկ: Այն կստեղծվի Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը կլինի Երևանի քաղաքապետարանի կազմում:
Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների իրականացման ապահովումն է:
Նման հիմնարկի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է «Սանիթեք» ընկերության կողմից ծառայությունների ոչ պատշաճ իրականացման պատճառով:
Հիմնավորման մեջ մասնավորապես նշված է.
«Հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն ձախողում են ստանձնած պարտավորությունների կատարումը, Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու, ինչպես նաև բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցման և չեզոքացման, բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման նպատակով առաջարկվում է ընդունել այս որոշման նախագիծը»:
Հարակից հրապարակումներ`
- Աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով
- Հայկ Մարությանը վստահեցնում է՝ Երևանում աղբահանության վիճակը դեռևս կրիտիկական չէ
- «Սանիթեք». Քաղաքապետարանին զգուշացրել էինք, որ Երևանը կկանգնի աղբահանության ճգնաժամի խնդիր առաջ
- «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի
- «Սանիթեք»-ի պարզաբանումը վեջին շաբաթում ստեղծված իրավիճակի հետ կապված
- «Սանիթեք». «Խուճապի» վերաբերյալ ցանկացած հիմնավորում մտացածին է
- Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին»
- Մարության. «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելու պրոցեսի մեջ ենք