Հացամթերքը թանկացել է, հրուշակեղենն էժանացել
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքների գների տատանումներին ՝ ներկայացնելով 2019թ.-ի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 3% և ավելի թանկացած, ինչպես նաև 2.5% և ավելի էժանացած ապրանքների ցանկը:
2019թ.-ի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 և ավելի տոկոսով թանկացել են հետևյալ ապրանքատեսակները՝
-Թռչնամիս (հավ, հնդկահավ և այլ ընտանի թռչուններ) (կգ)՝ 8%
-Միս տավարի և հորթի (կգ)՝ 4.6%
-Կարտոֆիլ (կգ)՝ 9.2%
-Հաց (կգ)՝ 3.7%
-Մակարոնեղեն (կգ)՝ 3.0%
Նույն ժամանակահատվածում 2.5 և ավելի տոկոսով էժանացել են հետևյալ ապրանքատեսակները՝
-Միս խոզի` թարմ, պաղեցրած կամ սառեցրած (կգ)՝ 7%
- Շաքար (կգ)՝ 11.3%
-Պանիր և կաթնաշոռ (կգ)՝ 4.4%
- Հրուշակեղեն (կգ) ՝ 7.4%
-Շոկոլադ՝ 2.5%