Գևորգ Հարությունյանը Սան Սեբաստիանի մրցաշարում կիսել է 2-5-րդ տեղերը
Իսպանիայում ավարտվել է Սան Սեբաստիան Սուիդադ միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը:Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր՝ մրցաշարի հաղթող է դարձել Իսպանիան ներկայացնող գրոսմայստեր Վասկես Իգարսա Ռենիերը:
Գևորգ Հարությունյանը հաղթողից հետ է մնացել կես միավորով և կիսել 2-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հարությունյանը գրավել է 5-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա