Զելենսկին չի ընդունել Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի շնորհավորանքը
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
NTV-ն հայտնում է, որ Յանուկովիչի շնորհավորական ուղերձում ասվում է՝ «Ուկրաինացիները վստահեցին Ձեզ՝ մեր երկրի պատմության մեջ դժվարին պահին»։
Սակայն Զելենսկու թիմում այս շնորհավորանքն ընդունել են առանց էնտուզիազմի ու հայտարարել, որ իրենց թիմը ողջ քարոզարշավի ժամանակ նման «աջակցություններ» ստացել է բազմաթիվ ռուսական քարոզիչներից ու պաշտոնաթող չինովնիկներից։
«Մենք առանց այս աջակցության էլ կդիմանանք, ինչպես նաև առանց այդ շնորհավորանքի»,-ասել է Զելենսկու թիմի անդամ Դմիտրի Ռազումկովը։