Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը
Ծայրահեղական «Ջամաթ ատ-Թաուհիդ» խմբավորումն իր վրա է վերցրել Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Al Arabia-ին։
Շրի Լանկայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի իշխանությունը փորձում է պարզել՝ արդյոք խմբավորումը միայնակ է գործել, թե ունեցել է միջազգային աջակցություն։
Նախօրեին Շրի Լանկայում ութ պայթյուն է որոտացել՝ եկեղեցիներում, հյուրանոցներում, երկրի տարբեր հատվածներում։ Վերջին տվյալներով, զոհվել է 290 մարդ, շուրջ 500 հոգի տուժել է։ Նրանց թվում 35 երկրի քաղաքացիներ են։ Նշվում է, որ Շրի Լանկայի պայթյուններն իրականացրել են առնվազն յոթ ահաբեկիչ։
Երկրի տարածքում արտակարգ դրություն է մտցվելու։
Հարակից հրապարակումներ`
- ASOS ցանցի սեփականատիրոջ 4 երեխաներից 3-ը զոհվել են Շրի Լանկայի ահաբեկչության հետևանքով
- Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
- Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 290-ի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին