Պետական աջակցության ծրագիր՝ փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման համար
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ պետությունը պատրաստ է աջակցել՝ «խելացի» անասնաշենքի համար ներդրված ծախսերի փոխհատուցում տալով՝ թե կառուցով, թե վերակառուցով անասնաշենքերի համար։
Կառուցման համար առաջարկվում է 3 մոդել՝
1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ, որից 5.5 մլն դրամը կփոխհատուցի պետությունը։
2-րդ մոդել՝ 281- 450 քառակուսի մետր արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ, փոխհատուցումը՝ 11.5 մլն դրամ, 3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն ՀՀ դրամ, փոխհատուցումը՝ 17.5 մլն դրամ։
Զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար պետական փոխհատուցումը կկազմի՝
1-ին մոդելի համար՝ 7.7 մլն դրամ,
2-րդ մոդելի համար՝ 16.1 մլն դրամ,
3-րդ մոդելի համար՝ 24.5 մլն դրամ։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, մասնակցել անասնաբուծության վարման դասընթացներին։
Մանրամասները՝ այստեղ։