Ուր կորավ աշխատասեր հայ ժողովուրդը
Վերջին տարիներին գյուղացիներից բողոքողները շատ են։ Ասում են, թե՝ ծույլ են, իրենց աղքատության պատճառը իրենք են։ Մի կողմ թողնենք վարկերի գովազդը ու տակը մնալը, ջրի հարցը, տրակտորի ու բենզինի գինը, սեզոնային աշխատանքը ու սեզոնային վաստակը... Եթե իրոք հայ մարդը դարձել է ոչ աշխատասեր, ո՞վ է մեղավոր։
Բանն այն է, որ աշխատասեր չեն ծնվում, դաստիարակվում են։ Մարդը ամեն օր գործ անելով է սովորում գործի ծանրությանը։ Մարդս արարած է, որ չունի իր կյանքը կազմակերպող բնազդներ՝ մեծ մասը սովորելու վրա է։ Կարդալ, գրել, աշխատել, ռացիոնալ մտածել,...։ Եթե այսօր ՀՀ քաղաքացին ծույլ է, ապա որովհետև նրա աշխատանքը կազմակերպող չկա։ Ու դա նույնիսկ կառավարությունը պիտի հասկանա։
Չեն գնում-գալիս, ասում՝ ծույլ են, կամ բանաստեղծություն են գրում։ Պիտի հետ սովորածը նորից սովորեցնել։
Շատ բան է որոշում, թե ինչ մտքերով, ինչ կենցաղով, ինչ հույսերով, ինչ սպասումներով, ինչպիսի մարդկային կերպարով է ապրում, կամ ապրելու մարդը։
Այ, ասում են՝ ԱԺ-ում որ տրանսգենդեր ելույթ ունեցավ, վարակվեցի՞ք։ Չարախնդում են։
Անեկդոտ կա.
-Լսի, իսկ ոնց են գեյ դառնում։
-Այդպես՝ հետաքրքվելով։
Ի դեպ՝ հետաքրքրությունը շատ լավ խթան է։ Դպրոցներում ուսուցման մեթոդները պիտի կառուցվեն հետաքրքրություն առաջացնելու ուղիներով։ Երեխան այդպես ավելի հեշտ է սովորում։ Զարմացնելով՝ այդպես ավելի է հիշվում։ Հիացնելով՝ այդպես ավելի է սիրվում։
Ինչ մարդ ենք ուզում տեսնել մեր ընտանիքներում, մեր դպրոցներում, մեր հողի վրա, մեր երկրում...։ Երբ այս ընդհանրացումից հետո կուզենաք մեծ-մեծ մարդասիրություն սովորեցնել ինձ, նորից անցեք նախորդ նախադասության սկզբին։
Ի՞նչ եմ ուզում ասել։ Եթե մարդը հետ է սովորել աշխատելուց, ուրեմն՝ նաև վատառողջ է դարձել։ Քանի որ ունի ավելորդ մտքեր, ավելորդ ժամանակ, ավելորդ դարդեր։ Ցավոք՝ ժողովուրդը հետ սովորելով աշխատելուց իր կյանքը դասավորելու հմտություններն էլ է կորցրել։ Պիտի հեշտացնել նրա ինտեգրացումը աշխատանքին։ Գուցե՝ դպրոցից սկսած։
Իսկ ինչու գրեցի անեկդոտի ու ԱԺ հանրահռչակ ելույթի մասի՞ն։ Այնպես, մոդայի համար։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները