Տնտեսություն 13:09 22/04/2019 Հայաստան

Ներդրողն ահազանգում է խոչընդոտների մասին

«ՍՎ ՋՈՒՐ» ՍՊԸ տնօրեն Վ. Գևորգյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, թե ինչպես  Հայաստանում երիտասարդ ներդրողներին մերժում են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

Բաց նամակում ասված է.

«Ոգեշնչված վերջին իրողություններով,  երկու երիտասարդ գործընկերներով որոշեցինք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ելնելով գտնվելու վայրից և խորհրդակցելով տարբեր արհեստավարժ մասնագետների հետ որոշեցինք ձեռնարկել Արզնի ածխաթթվային հանքային ջրի շշալցում և այն արտահանել այլ երկրներ:

Այս գործունեության տեսակն ընտրելու հիմնավորումները հետևյալն են.
- որպես արտադրամաս կօգտագործվեր «Արզնի առողջարան» ՓԲԸ-ի նախկին լվացքատան չշահագործվող տարածքը.
-  կօգտագործվեր նաև արդեն իսկ գոյություն ունեցող խողովակաշարը, որով «Արզնի առողջարանն» իր ըմպելասրահի համար Արզնի ածխաթթվային հանքային ջուր է ստանում.
-  ներկայումս Հայաստանում այս հայտնի ածխաթթվային հանքային ջրի շշալցում չի իրականացվում:
-  մենք ոչ մի վնաս չենք պատճառում գործող առողջարաններին և այլ գործող կառույցներին, քանզի վայրկյանում 7լ ջուր դուրս եկող հանքավայրից մենք վերցնելու էինք ընդամենը 0,5լ:

Փաստորեն բնությանը չվնասելով, ոչինչ չփոխելով «միայն 70 մետր խողովակաշարի միացում» մեզ անհրաժեշտ էր միայն հանքային ջրի  արդյունահանման թույլտվություն ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, որին մենք դիմեցինք 2018 թվականի հունիսին: Օրենքով սահմանված կարգով սեպտեմբերի 19-ին մեր հաշվետվությունը ուղարկվում է Բնապահպանության նախարարություն, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը փորձաքննական գնահատելու և եզրակացություն տալու համար:

Գործընթացը  հարթ էր, մեր կողմից պատշաճ կերպով ներկայացվել էին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անցկացվել էին բոլոր  հանրային լսումները: Այս ամենի մասին վկայում է չորրորդ՝ վերջին  հանրային լսման ժամանակ Բնապահպանության նախարարության փորձագետի դրական ելույթը, որում նա հաստատում է սահուն գործընթացի մասին և բնությանը վնաս չհասցնելու փաստը, չի նշում որևէ թերություն կամ խնդիր:

Այնինչ Բնապահպանության նախարարության կողմից 29.01.2019թ. ստացանք Պետական փորձաքննական բացասական եզրակացություն, որի հիմքում դրված էր  դեռևս 2017թ-ին արտոնագիրը կորցրած «ՎԻ ԸՆԴ ԷՅ ՏՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից ստացված գրությունը, որտեղ կարծես թե հրամայվում է Բնապահպանության նախարարին.- «Մերժել «ՍՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանրային լսումների անցկացումը, ինչպես նաև դադարեցնել փորձաքննությունը, քանի որ նրանք չունեն բավարար հիմքեր այնտեղ գործունեություն իրականացնելու համար»:

Բնապահպանության նախարարությունը այն ստանալով անմիջապես «մերժում է» մեր գործունեությունը՝ կայացնում է բացասական եզրակացություն: Իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն էլ հիմք վերցնելով բացասական եզրակացությունը 07.03.2019 թվականի գրությամբ մերժում է մեր հայտը:

Հարկ եմ համարում նշել, որ մենք արդեն իսկ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից վերցրել ենք  100 մլն դրամ վարկ, պատվիրել սարքավորումներ Չինաստանից և կատարել  ներդրում շինարարական աշխատանքների համար, հենվելով դրական նախընտրական փուլի, հարթ գործընթացի և անվնաս բնապահպանական գործունեության վրա: Մյուս կողմից արտադրամաս ծառայող շինության վրա մեր կողմից արդեն կատարվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները:

Մեծարգո պարոն Վարչապետ՝ Բնապահպանության նախարարությունում մեզ «բարեկամաբար» ասացին, որ դրական եզրակացություն ստանալու համար մեզ պետք է Արզնի հանքային ջուր նախկինում արդյունահանող և արտոնագիրը կորցրած «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊԸ-ի հետ «լեզու» գտնել, իսկ դա այն ընկերությունն է, որը Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ունենալով նրանց մեծ աջակցությունը,  կարողանում էր ցանկացած հարց լուծել ի նպաստ իրեն: Բնականաբար մենք նրանց հետ «լեզու» գտնելու ցանկություն չունենք և ցանականում ենք օրինական ճանապարհով հարթել մեր ուղին:

Այս ամենի և Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից այլ օրինախախտումների մասին մենք պատրաստ ենք լիարժեք տեղեկատվություն ներկայացնել Ձեր կողմից լիազորված ներկայացուցչին:

 Մեծ ակնկալիքով սպասում ենք Ձեր արձագանքին և միջամտությանը արդարությունը վերականգնելու համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:32
Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան Գեղամյան
«19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։Սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով»
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում երեկ Թուրքիային հանձնած հանցագործների մասին
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են նոր մանրամասներ հայտնել երեկ թուրքական իրավապահ մարմիններին արտահանձնած հանցավոր խմբավորման անդամների մասին։...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲԴԽ անդամի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am
09:50
Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թ. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան
«Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի»:
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս հայհոյանքների հեղինակին ՔՊ-ն առաջադրում է ԲԴԽ անդամ
Ազգային ժողովի խորհրդի նիստում հաստատվել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի և հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 20-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
ՀԱԿ. Անընդունելի է Մինսկի Խմբի համանախագահողների ու Հայաստանի իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը գերեվարված Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է....
Աղբյուր` Panorama.am
08:50
Մահացել է Պապիկյանի պապիկը
Մահացել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:...
Աղբյուր` Panorama.am
08:34
Հանրապետության ճանապարհներին ձյուն է, բուք ու մերկասառույց
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հունվարի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Խոշոր վթար Վեդի-Երևան ավտոճանապարհին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 20-ին, ժամը 04:57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
23:06
Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}