Beeline-ի PR ղեկավարը դասախոսություն է կարդացել «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների համար
Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից հիմնադրված PR դպրոցի ուսանողների համար։
Ընկերության PR ղեկավարն ուսանողների հետ կիսվել է որոշ մասնագիտական գաղտնիքներով և ներկայացրել PR-ի ոլորտում Beeline-ի կատարած աշխատանքը և դրա արդյունքները, կիսվել է հաջողության հասնելու և նպատակներն իրականացնելու իր անձնական փորձով։ Խոշոր ընկերության կողմից իրականացրած գործնական քայլերի ուսումնասիրությունն օգտակար լրացում կլինի ուսանողների տեսական գիտելիքներին։
«Ժամանակի հետ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում գրագետ հաղորդակցությունների նշանակությունը հանրային կյանքում և բիզնես, իսկ լավ մասնագետ ունենալը կարևոր է ցանկացած կազմակերպության համար։ Եվ ես այսօր ուրախ եմ կիսվել մեր ընկերության փորձով ու գիտելիքներով, հուսով եմ, որ դրանք օգտակար կլինեն ուսանողների հետագա մասնագիտական գործունեության ընթացքում: Beeline-ը խոշոր հեռահաղորդակցության ընկերություն է, որն ունի հարուստ փորձ հանրույթի հետ շփման, ինչպես նաև իրականացվող աշխատանքներն ավելի տեսանելի դարձնելու և նորարարական գաղափարներով առաջ շարժվելու համար», - նշել Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։
«Հայաստանում արհեստավարժ մասնագետների մեծ պահանջարկ կա: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը բացառիկ հնարավորություն է ամբողջական գիտելիքներ և հմտություններ ստանալու համար, իսկ PR դպրոցը միակ մասնագիտական հարթակն է, որը ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ վերապատրաստում է ոլորտում աշխատող և հանրային կապերով հետաքրքրվողներին: Կարևոր է, որ ուսանողները ծանոթանան ընկերության հաղորդակցության ռազմավարության մշակման և կառավարման գործընթացին, աշխատանքային գործիքներին և տեխնոլոգիաներին: Մենք պատրաստում ենք մրցունակ մասնագետներ գործատուների համար»,- նշում է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
Դասախոսությունից հետո մասնակիցներն այցելել են Beeline-ի կապի թանգարանը և ծանոթացել են երկրում հեռահաղորդակցության զարգացման պատմության հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան