«Hayeli.am». Խորոված փարթիներ՝ Քաղաքացու օրը
«Կառավարությունը 124 միլիոն դրամ (260 հազար դոլար) է հատկացրել Քաղաքացու օրը նշելու համար, թե ինչպես է նշվելու, ինչ է արվելու այդ գումարով, կառավարությունը չի հայտնում: Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ Հայաստանում չպիտի տոներ կազմակերպվեն, ժողովուրդն ուրախանա, հեռու ենք այն մտքից, որ առաջարկենք, թե այդ գումարով Հայաստանում տասնյակ ու բյուր խնդիրներ կարելի էր լուծել, ասենք Գյումրիում անօթեւան երեք տասնյակ ընտանիքների բնակարանով ապահովել: Բայց այսուհանդերձ չենք կարող չհարցնել՝ ինչու է հատկապես Քաղաքացու օրվա համար գումար նախատեսվում եւ այն էլ այսքան մեծ: Մի կողմից իշխանությոնը հայտարարում էր, որ ՀՀ քաղաքացիներն իրենք են ցանկանում հայկական օրացույցում ունենալ այս տոնը՝ ի պատիվ ապրիլյան թավշյա հեղափոխության, որն ամրագրեց ՀՀ քաղաքացու կամքը եւ վերջապես նրան վերադարձրեց իր իշխանությունը, հետեւաբար ՀՀ այլեւս իրավագիտակից քաղաքացիներն ունեն բոլոր արժանիքներն ունենալու իրենց տոնը, մյուս կողմից մենք այդ օրը տոն դարձնելու համար հսկայական գումար ենք դուրս գրում բյուջեից, այն բյուջեից, որը ձեւավորվում է նաեւ ոչ հեղափոխական հարկատուների հաշվին, մարդկանց, որոնք ամենեւին այդ օրը չեն նշելու, չեն տոնելու ու հարց է՝ ինչու պիտի իրենց հարկերի նկատմամբ այսպիսի խտրական մոտեցում դրսեւորի:
Պատասխանը շատ պարզ է, Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը, որպեսզի արդարացնեն իրենց այն պնդումները, որ իրենք ոչ թե ամրագրում են, պատմության շարքերում ամրագրում իրենց քայլը, այլ քաղաքացիներն իրենք ունեն նման տոնի պահանջ, հարկավոր է տոնական տրամադրություն ստեղծել, որպեսզի հպարտ քաղաքացիներին այդ օրը կարողանան փողոց հանել, ցույց տալ ամենքին, թե քաղաքացիներն ինքնաբուխ տոնում են ապրիլյան իրադարձությունների հիշողությունը:
Ամենայն հավանականությամբ, ինչպես հեղափոխության, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն էր ողջ հանրապետությունում, գյուղերում ու քաղաքներում տոնախմբություն՝ խորոված փարթի, երբ ամեն քայլափոխի մանխալներ էին, ճրճտացող շամփուրներ, այնպես էլ գալիք շաբաթվա Քաղաքացու օրը կանեն նման փարթիներ: Իսկ մեր ուտող-խմող ազգին էլ ինչ է պե՞տք, բնականաբար խորոված փարթի: Դե ինչ քաղաքացու օրը ինքն իր ոտքով կգա ու կթակի մեր բոլորիս դռները:
Արդյոք կլինեն մարդիկ, որոնք նժարին կդնեն՝ ուր է հեղափոխությունից հետո իր քաղաքացիական նվաճումը, որը թույլ կտա իրեն տոնելու այդ օրը, անշուշտ, կլինեն, բայց նրանք մեծամասնություն չեն կազմի»:
«Hayeli.am»
Անի Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան