Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ կայացած դատական նիստում մերժվեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
«Մերժել է օրինական հիմքով։ Երևի թե Մանվել Գրիգորյանի քրեական հետապնդման սկսվելու պահից առ այսօր սա Մարինե Մելքոնյանի կողմից միակ պատճառաբանված, օրենքի հետ աղերս ունեցող դատական միջանկյալ ակտն է։ Գործն արդեն փոխանցված է այլ կազմով դատարան և տվյալ պարագայում կստացվեր, որ եթե դատարանը բավարար այս միջոնորդությունը, դուրս կգար իր լիազորությունների շրջանակից։ Այս դեպքում անգամ բավարարելը կլիներ օրենքի խախտում»,- նիստից հետո լրագրողներին ասաց Մ. Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը։ Այն մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Ա. Մկրտչյանի խոսքով, Մնացական Մարտիրոսյանը լուրջ դատավոր է, մինչև հիմա այդ կարծիքին է եղել։ Նա ասաց, որ դատական համակարգում կան կայացած դատավորներ անկախ նրանից, թե նրանք ինչ որոշումներ են կայացնում։
Փաստաբանը նշեց, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցում։
Ներկայացված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն. «Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ»։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների փափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները նախկինում մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է
- Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ-ը մերժել է միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը
- Մանվել Գրիգորյանի և կնոջ գործն արդեն դատարանում է
- Մանվել Գրիգորյանի պաշտպանները նոր միջնորդություն են ներկայացրել
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի եզրակացության տակ ստորագրել է մի անձ, ով ազատված է եղել պաշտոնից
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Խախտումները քրոնիկ են դարձել
- Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
- ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը
- ՀՔԾ-ն չի մեկնաբանում Մանվել Գրիգորյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելու լուրը
- Մանվել Գրիգորյանի գործով մինչև մարտի 11-ը կողմերին ժամանակ է տրվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին