Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 290-ի
Նախօրիեն Շրի Լանկայում տեղի է ունեցել մի քանի պայթյուն։ Առաջին վեց պայթյունները որոտացել են երեք տաճարում և երեք հյուրանոցում, յոթերորդը՝ կղզու արևմտյան մասում, ութերորդը՝ Կոլոմբոյի շրջակայքում գտնվող բնակելի համալիրում:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, վերջին տվյալներով, ութ պայթյունից հետո զոհերի թիվը հասել է 290-ի, նրանց թվում են՝ Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։
Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ճշտում են Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայության տեղեկատվությունը:
Շրի Լանկայի ոստիկանությունը պայթյունների հետ կապված ձերբակալել է 24 մարդու։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան