Սաֆրաստյան. Թուրքիայում հաստատված վախի մթնոլորտն անդրադառնում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտացի խոսքի վրա
«Թուրքիայում հաստատված վախի մթնոլորն անդրադառնում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտացի խոսքի վրա»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով, 2016 թվականին ճնշված զինված ապստամբության հետևանքով Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ ավելի ուժեղացրեց ոչ միայն իր միանձնյա իշխանությունը, նաև ճնշումները թուրքական հասարակության ամենատարբեր շերտերի վրա։
«Այս վախի մթնոլորտը, որը մեծ ուժգնությամբ զարգացավ Թուրքիայում, անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ այն ճշմարտացի ելույթների վրա, որոնց տեսնում էինք ժամանակ առ ժամանակ վերջին տարիներին: Ցավոք սրտի, թուրքական այն խիզախ ներկայացուցիչները, որոնք փորձում էին Թուրքիայում ճշմարտացի խոսք ասել Հայոց ցեղասպանության մասին, հիմա շատ ավելի թույլ է նրանց ձայնը»,-ասաց թուրքագետը։
Նրա կարծիքով, այս միտումը Թուրքիայում կպահպանվի, նույնիսկ կուժեղանա, քանի որ գնալով ուժեղանում է Էրդողանի ճնշումների վրա հիմնված քաղաքականությունը, Թուրքիայում ստեղծվում է այնպիսի մթնոլորտ, որը հասարակությանը լռեցնելու նպատակ ունի: Ռ. Սաֆրասյանի խոսքով, Թուրքիայում ժխտողական քաղաքականությունը սկզբունքորեն ոչ մի փոփոխություն չի կրել, ուղղակի մթնոլորտն ավելի անբարենսպատ է դարձել ճշմատացի խոսք ասելու համար։
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման և մասնավորապես վերջին շրջանում այդ ուղղությամբ նկատվող ակտիվացման մասին՝ թուքագետն ասաց, որ պետք է փորձել հասկանալ, թե այդ ակտիվացման հետևում ինչ է գտնվում:
«Փաստ է, որ այդ գործընթացն ակտիվանում է այն պարագայում, երբ տվյալ երկիրն իր հարաբերություններում Թուրքիայի հետ վատ հանգրվան է հասնում, սրվում են հարաբերությունները: Մյուս կողմից չպետք է անտեսել այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն երկկողմանի հարաբերությունների, այլև ցեղասպանությունների կանխարգելման խնդիր է»,-նշեց Ռ.Սաֆրաստյանը:
Նրա կարծիքով, ներկա փուլում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարծես թե տեղափոխվում է մահմեդական աշխարհ։ Ռ.Սաֆրաստյանը հույս ունի, որ մահմեդական աշխարհը վեր կկանգնի կրոնական ընդհանրության գաղափարից և իսկապես կանդրադառնա մարդկության դեմ ուղղված ծանրագույն այդ հանցագործությանը, որը պետք է դատապարտվի անկախ կրոնական պատկանելիությունից։
Խոսելով Հայաստանի քայլերի մասին, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ պետք է Հայոց ցեղասպանության ճանաչման բնագավառն ավելի խորը վերլուծել, պետք է ավելի հետևողական և հիմնավոր դրվի փոխհատուցման խնդիրը:
«Ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է և պետք է հանցագործը պատիժ ստանա: Ներկայումս հնարավոր է իրականացնել հատուցում պահանջելու միջոցով: Այս խնդիրները պետք է ավելի լավ ուսումնասիրենք, կարևոր է հասկանալ քաղաքական պահի անհրաժեշտությունը, ճանապարհները։ Շատ բարդ խնդիր է, որովհետև գործ ունենք Թուրքիայի նման երկրի հետ որպես հակառակորդի։
Սա պետք է լինի այն նոր քաղաքական կամքը, որը պետք է ցուցաբերվի այս բնագավառում»,- ասաց թուրքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը
- Ֆրանսիայի վարչապետը կներկայացնի Ֆրանսիան՝ ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատական միջոցառմանը
- Մոնրեալում ապրիլի 24-ին հայտարարված է Հայոց ցեղասպանության հիշատակման օր
- Ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ էր նախատեսված
- Հայերի մոմավառությունը Սպիտակ տան առջև՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով
- Իսպանիայի Բուրգոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
- Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանը Հայոց ցեղասպանությունը «աքսոր» է որակել
- Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը