Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան
Օտարազգի տուրիստները մի քանի պայթյուններից հետո լքում են Շրի Լանկան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարերել է Շրի Լանկայի տուրիզմի զարգացման հարցերով վարչության ղեկավարը։
Նա նշել է, որ չի տիրապետում կոնկրետ թվերի, բայց խոսքը, հավանաբար «հազարների» մասին է։ Հնդկական տուրօպերատոները չեղարկում են տուրերը Շրի Լանկա։
Շրի Լանկայի Կենտրոնական բանկից հայտնել են, որ տուրիզմի բնագավառը վնաս կկարի, բայց դեռ հնարավոր չէ գնահատել ազդեցությունը տնտեսության վրա։ Տուրիզմն ապահովել է Շրի Լանկայի ՀՆԱ-ի 5 տոկոսը։
Նախօրեին Շրի Լանկայում մի քանի պայթյուն է որոտացել, վերջին տվյալներով, զոհվել է 290 մարդ՝ Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների քաղաքացիներ։ 500 հոգի տուժել է։ Ձերբակալվել է 24 մարդ։
Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։
Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ են դարձել, ցավակցական հեռագրեր են հղել Հայաստանի նախագահն ու վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Դեսպանատուն. Շրի Լանկայում տուժած հայեր կամ հայաստանցիներ չկան
- Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը
- ASOS ցանցի սեփականատիրոջ 4 երեխաներից 3-ը զոհվել են Շրի Լանկայի ահաբեկչության հետևանքով
- Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
- Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 290-ի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին