Թանդիլյան. Սանասարյանն այն քիչ ազնվագույն մարդկանցից է, ում հետ առնչություն եմ ունեցել. «Ազատություն»
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Թանդիլյանն ընդգծել է՝ Սանասարյանն այն քիչ ազնվագույն մարդկանցից է, ում հետ ինքն առնչություն է ունեցել։
««Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը չի բացառում, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար (ՊՎԾ) Դավիթ Սանասարյանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ անգամ ակամայից արել է գործողություններ, որոնց հետևանքը չի պատկերացրել, թե ինչ կարող է լինել։
«Իմ հարգարժան ընկերը։ Այս պարագայում ես տեսնում եմ, գոնե իմ գնահատմամբ, դեռևս կընթանա քննությունը, հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ ես չեմ բացառում, որ անգամ ինքն ակամայից արել է գործողություններ, որոնց հետևանքը չի պատկերացրել, թե ինչ կարող է լինել, կամ ինչ ձևով կարող է անդրադառնալ։ Քավ լիցի սա, ընդամենն իմ ենթադրությունն է, որևէ կանխատեսում չեմ ուզում անել, բայց Դավիթ Սանասարյանն ինձ համար պայքարի ընկեր է, ում հետ ես տարբեր ճանապարհներ տարբեր տեղերով պայքարել եմ տարբեր անարդարությունների դեմ, և ես շատ կզարմանամ, որ դա լինի միտումնավոր արված որևէ քայլ, և հետևաբար նաև անձին դնել հարվածի տակ այնպիսի պաշտոնում, որը որ բավական փորձառություն է պահանջում, ինչու ոչ նաև մի քանի քայլերի այնպիսի հաշվարկներ, որ նաև անվստահություն դիմացինին՝ դու չպետք է վստահես բոլորին, որ ազնիվ են, դու պետք է դնես մեխանիզմներ, որ վերահսկողական գործիքակազմ ունենաս և այս առումով ես չեմ բացառում ուղղակի Դավիթի վստահությունը որևէ մեկի նկատմամբ, որը չարաշահվել է։ Սա իմ տպավորությունն է, անձնական կարծիքը։ Ճիշտ հասկացեք Դավիթ Սանասարյանը սխալ կադր չի, բայց սխալ տեղո՞ւմ է կարող է և, դրա համար եմ ասում, որ վարչապետն, այո՛, պետք է ճիշտ մարդկանց ճիշտ տեղերում նշանակի», - ասաց Թանդիլյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին