Աղեկյան. Ուրախ եմ Բելառուսի առաջնությունում առաջին գոլս խփելու առթիվ
«Իսլոչի» 23-ամյա ֆուտբոլիստ Գրիգոր Աղեկյանը մեկնաբանել է Բելառուսի առաջնության 4-րդ տուրում «Սլուցկի» դարպասը խփած իր գոլը:
Հայ ֆուտբոլիստը, հիշեցնենք, փոխարինման է մտել 89-րդ րոպեին ու 4 րոպե անց գրավել մրցակցի դարպասը` խփելով իր առաջին գոլը երկրի առաջնությունում: «Իսլոչն» արդյունքում մրցակցի հարկի տակ 3: 1 հաշվով հաղթանակ է տարել։
«Հիանալի էր, տղաներ: Ուրախ եմ Բելառուսի Պրեմեր լիգայում իմ առաջին գոլը խփելու առթիվ»,- գրել է Աղեկյանն ու հրապարակել իր գոլի տեսանյութը:
Հիշեցնենք` Աղեկյանը մրցաշրջանի մեկնարկից առաջ է տեղափոխվել «Իսլոչ» Երևանի «Արցախից»: Ի դեպ, «Արցախը» ևս շնորհավորել է իր նախկին ֆուտբոլիստին.
«Շնորհավո՛ր, Գրիգոր, շարունակիր քո արդյունավետ խաղով ուրախացնել երկրպագուներին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա