Նախատեսվում է գների աճ` ԵԱՏՄ տարածաշրջանից դուրս մեքենաների ներկրման հետ կապված. փոխնախարար
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցերի քննարկման ժամանակ ՏԿՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե 2020 թվականի սկզբից Հայաստանում մաքսատուրքերը փոխվելու հետ մեքենաների գների ի՞նչ փոփոխություն է տեղի ունենալու և ի՞նչ է արվում ռիսկերը չեզոքացնելու համար։
«Բնականաբար մյուս տարի նախատեսվում է գների աճ` կապված ԵԱՏՄ տարածաշրջանից դուրս մեքենաների ներկրման հետ։ Այս հարցի վերաբերյալ մենք կարծում ենք, որ կարելի է քննարկել հնարավոր ցուցանիշները փոփոխության համար, սակայն այս պահի դրությամբ որոշակի ինչ-որ քայլեր չկան ձեռնարկված։ Որոշումն առայժմ պահպանվում է ինչպիսին կար»,- ասաց փոխնախարարը։
Պատգամավորն առաջարկեց, որ օպերատիվ ինֆորմացիա ունենալ ներկրվող մեքենաների քանակի մասին և նախարարությունում քննարկել՝ դիմելու ԵԱՏՄ-ին բարձր քաղաքական մակարդակով այս հարցը քննարկելու համար։