ASOS ցանցի սեփականատիրոջ 4 երեխաներից 3-ը զոհվել են Շրի Լանկայի ահաբեկչության հետևանքով
Բրիտանական ASOS ընկերության սեփականատեր, միլիարդատեր Անդերս Հոլք Պովլսենի 4 երեխաներից 3-ը զոհվել են Սուրբ Զատիկի օրը Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։ Պովլսենը Բրիտանիայում երկրորդ ամենախոշոր սեփականատերն է։ Այս մասին գրել է Daily Mail-ը։
Ահաբեկչությունից ընդամենը օրեր անց Պովլսենի երեխաները տարածել էին արձակուրդից նկարներ՝ լողավազանի մոտ։
Դեռևս հայտնի չէ, թե 4 երեխաներից ովքեր են զոհ դարձել սարսափելի ահաբեկչությանը։ 46-ամյա Պովլսենն ամուսնացած է Անն Սթորմ Պեդերսենի հետ։
Նշենք, որ Շրի Լանկայի ահաբեկչություններին զոհ է դարձել 290 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան