Դեսպանատուն. Շրի Լանկայում տուժած հայեր կամ հայաստանցիներ չկան
Ըստ Հնդկաստան|ում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։
«Զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ»,-ասված է ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ նախօրիեն Շրի Լանկայում տեղի է ունեցել մի քանի պայթյուն։ Առաջին վեց պայթյունները որոտացել են երեք տաճարում և երեք հյուրանոցում, յոթերորդը՝ կղզու արևմտյան մասում, ութերորդը՝ Կոլոմբոյի շրջակայքում գտնվող բնակելի համալիրում:
Վերջին տվյալներով, ութ պայթյունից հետո զոհերի թիվը հասել է 290-ի, նրանց թվում են՝ Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։
Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ են դարձել, ցավակցական հեռագրեր են հղել Հայաստանի նախագահն ու վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը
- ASOS ցանցի սեփականատիրոջ 4 երեխաներից 3-ը զոհվել են Շրի Լանկայի ահաբեկչության հետևանքով
- Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
- Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 290-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին