Թրամփն անձամբ է զանգահարել Զելենսկուն
Ուկրաինայի նախագահական ընտրություններում երգիծաբան Վլադիմիր Զելենսկու հաղթանակը որքան էլ կանխատեսվում էր, բայց և անակնկալ էր։ Զելենսկուն արդեն շնորհավորել են աշխարհի բազում երկրների նախագահները, վարչապետները, քաղաքական գործիչները։ Այս մասին գրում է forumdaily-ն։
Զելենսկուն շհորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եվ, ի տարբերություն շատերի, ովքեր շնորհավորանքները հրապարակում էին սոցիալական ցանցերում, Թրամփն անձամբ է զանգահարել Զելենսկուն։
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Ուկրաինայում ազատ ու արդար ընտրությունների անցկացումը։
Զելենսկուն անձամբ զանգահարել ու շնորհավորել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ուկրաինայի ապագա նախագահը ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ նաև ֆրանսերեն։
Զելենսկու հաղթանակն առաջիններից մեկը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Զելենսկուն շնորհավորել են արդեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաև նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Լեհաստանի նախագահ Անրեյ Դուդան, Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Զելենսկին ստացավ ընտրողների քվեների մոտ 73 տոկոսը, իսկ ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոն՝ մոտ 25։