Ուկրաինայում հաղթել է Վլադիմիր Զելենսկին
Ուկրաինայում նախօրեին կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Թեկնածու Վլադիմիր Զելենսկին 85,78 արձանագրությունների վերամշակումից հետո հավաքել է 73,2 տոկոս, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 24,46 տոկոս։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս տվյալները ներկայացրել է Ուկրաինայի ԿԸՀ-ն։
Այս արդյունքը կարելի է անվանել աննախադեպ Ուկրաինայի պատմության մեջ. դեռևս որևէ թեկնածու քաղաքացիների նման վստահության քվե չի ստացել։
Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտնել է, որ դեռևս չեն արձանագրել զանգվածային խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա։