Արտյոմ Հակոբյանը կներկայացնի Հայաստանը «Նոր ալիքում»
«Իքս ֆակտոր» 4-րդ նախագծից հայտնի Արտյոմ Հակոբյանը` Տյոմը, Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք-2019» երիտասարդ կատարողների մրցույթում: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան տեսաուղերձով։
«Երեք օր է՝ Մոսկվայում եմ: Երկու շատ դաժան ու ծանր օրեր եմ ունեցել։ Ասեմ՝ ինչու: Ես մասնակցում էի «Նոր ալիք» միջազգային մրցույթի կիսաեզրափակչին: Մրցում էինք շատերս, բայց ընտրվեցի ես, և այս տարի «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ ես»,- նշում է Տյոմը:
«Նոր ալիք-2019» երգի միջազգային մրցույթը կանցկացվի օգոստոսի 24-29-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում:
«Նոր ալիքն» ամենամյա միջազգային մրցույթ է։ Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում (Լատվիա)։ Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլին։ Հայաստանը «Նոր ալիք» երգի մրցույթին մասնակցում է 2003 թվականից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան