Կայացել է Բարձրագույն դատական խորհրդի նիստ
Այսօր տեղի է ունեցելԲարձրագույն դատական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը քննարկման է ներկայացրել Ա․ Զոհրաբյանի՝ Խորհրդին ուղղված գրությունը, որում ներառված էին փաստաբանների որոշ դիտարկումներն ու առաջարկությունները՝ արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպման առնչությամբ։
Բարձրացված խնդիրների վերաբերյալ կայացել է կառուցողական քննարկում, հնչել են առաջարկներ, ընդունվել համապատասխան որոշումներ։
Դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ՝ քննարկման ընթացքում ներկայացված մի շարք հարցերի ուղղությամբ կատարելու լրացուցիչ ուսումնասիրություններ ու վերլուծություններ և դրանք ներկայացնել Խորհրդին։ Արձանագրվել է նման քննարկումների կազմակերպման կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվել դրանք դարձնել պարբերական:
Որպես օրակարգային հարց՝ Բարձրագույն դատական խորհուրդն անդրադարձել է նաև Բարձրագույն դատական խորհրդի, դատավորների, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների միջև պետական բյուջեով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների հատկացման խնդրին։
Խորհուրդը գտել է, որ նշված վճարների հաշվարկման հիմքում անհրաժեշտ է դնել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների համար առանձին տողով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների ֆոնդերի և յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատավարձի հարաբերակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան