Բոլթոնը կրկին Իրանից պահանջել է «փոխել իր վարքագիծը»
Իրանը պետք է փոխի իր «վարքագիծը», որը, վնասում է երկրի ժողովրդին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը՝ թվիթերի իր էջում:
«Իրանի վարչակարգը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է փոխի իր վարքագիծը և դադարեցնի ապակայունացնող գործողությունները, որոնք վնասում են միայն իրանական ժողովրդին»,- գրել է Բոլթոնը:
Ինչպես տեղեկացնում է REGNUM-ը, 2018 թ. սեպտեմբերին Բոլթոնն արդեն կոչ էր արել Իրանին փոխել իր վարքագիծը: Բոլթոնը Իրանին նվիրված կոնֆերանսի ժամանակ ասել էր, որ Իրանին լուրջ հետևանքներ են սպասվում, եթե իշխանությունները չհամաձայնեն «փոխել իրենց վարքագիծը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան