Էսպարզա-Ավագյան մենամարտին մնաց 9 օր
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Punch Boxing Promotions-ը ներկայացնող Արամ Ավագյանը մայիսի 2-ին կանցկացնի իր հերթական մենամարտը:
WBC Internationsal Silver գոտու պաշտպանության համար Ավագյանը Լաս Վեգասում կմենամարտի ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ: Այս առիթով Punch Boxing-ի մամուլի ծառայությունը զրուցել է Punch Boxing Promotions-ի հիմնադիր Արամ Դավթյանի հետ, ով խոսել է առաջիկա մենամարտի մասին.
«Պրոֆեսիոնալ բռնցքամարտում չկան թույլ մրցակիցներ:
Իհարկե, մենք յուրաքանչյուր մենամարտից առաջ հաղթանակ ենք սպասում մեր տղաներից: Մեր բռնցքամարտիկի մրցակցին ընտրել է ամերիկյան «Golden Boy» պրոմոութերական ընկերությունը:
Էսպարզան ու Ավագյանը ունեն գրեթե նույն ցուցանիշը: Երկուսն էլ պարտություն չունեն: Այս մենամարտը ցույց կտա Արամ Ավագյանի հնարավորությունները: Առաջին մենամարտն է, որը կայանալու է Միացյալ Նահանգներում: Մեր նպատակն է մտնել ամերիկյան շուկա»,-ասել է Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա