ՔԿ-ն՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ում արձանագրված չարաշահումների մասին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը:
ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են. «Քրեական գործի ծավալներն աննախադեպ են, քանզի քննության առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում իր շինարարական ծավալներով աննախադեպ ճանապարհաշինարարական ծրագրի իրականացումը, որի իրականացմանը անմիջական մասնակցթություն են ունեցել 50-ից ավել կազմակերպություն:
Ներկայումս քննություն է իրականացվում ծրագրի նախագծման փուլից սկսած մինչ փաստացի կատարված աշխատանքների հիմնավորվածությունը, ծավալային համապատասխանությունը, որոկական հատկանիշները, ծրագրի իրականացմանը անմիջական մասնակցություն ունեցած պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումներ կատարած լինելու հանգամանքները, ծրագրի իրականացմանը մասնակցություն ունեցած կազմակարպությունների կողմից հարկային պարտավորությունները պատշաճ կատարած լինելու հանգամանքները ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Չինական «ԱՎԻԿ» հոլդինգը ցանկանում է մասնակցություն ունենալ «Հյուսիս-Հարավի» կառուցմանը
- «Հյուսիս-Հարավ» ծրագիրը չիրականացնելով առաջին հերթին կանխվել է կոռուպցիան. վարչապետի պաշոտնակատար
- «Հյուսիս-հարավ»-ի ներդրումային ծրագրի շրջանակներում հափշտակվել է ավելի քան 1,8 մլն դոլար. դատախազություն
- Ինչպե՞ս է եղել, որ «Հյուսիս-Հարավ» նախագիծը սկսվել է ամենադյուրին հատվածներից. Հակոբ Արշակյան
- Դատախազություն. Ավելի քան 23.5 մլրդ դրամի վնաս է պատճառվել պետությանը «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքում
- ԱԶԲ-ն պատրաստակամ է երկարաձգել ու շարունակել «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության ծրագիրը
- Արագածոտնի երեք գյուղերի բնակիչները կանգնեցրել էին «Հյուսիս-հարավ»-ի աշխատանքները
- «Հյուսիս-հարավի» 2-րդ և 3-րդ տրանշներում օտարվել է մոտ 1900 հողամաս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան