Շրի Լանկայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 310-ի
Ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատիկի օրը, Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների զոհերի թիվը հասել է 310-ի։ Այս մասին հայտնում է regnum-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։
«Զատկի կիրակի օրը տեղի ունեցած պայթյուններից հետո զոհվել է 310 մարդ։ Ներկայումս տուժածների թիվը կազմում է 480 մարդ»,-ասվել է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, ապրիլի 21-ին Շրի Լանկայում 8 պայթյուն էր որոտացել: Կաթոլիկ եկեղեցիները հարձակման ենթարկվեցին Զատկի պատարագների ժամանակ, ինչպես նաև պայթյուններ եղան մի քանի շքեղ հյուրանոցներում: Պայթյուններ եղան նաև կենդանաբանական այգու հարևանությամբ, ինչպես նաև բնակելի համալիրի մոտ:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Շրի Լանկայի ահաբեկչություններին զոհ են դարձել նաև Դանիայի ամենահարուստ մարդու, բրիտանական ASOS ընկերության սեփականատեր, միլիարդատեր Անդերս Հոլք Պովլսենի 4 երեխաներից 3-ը զոհվել են։ Պովլսենը Բրիտանիայում ու Շոտլանդիայում խոշորագույն սեփականատերերից մեկն է։
Հարակից հրապարակումներ`
- Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան
- Դեսպանատուն. Շրի Լանկայում տուժած հայեր կամ հայաստանցիներ չկան
- Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը
- ASOS ցանցի սեփականատիրոջ 4 երեխաներից 3-ը զոհվել են Շրի Լանկայի ահաբեկչության հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին