«Ջուղա»՝ հարյուրամյա ցեղասպանության վկա
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած «Ջուղա» հարյուրամյա ցեղասպանության վկան քառալեզու ալբոմն արդեն ընթերցողի սեղանին է:
ՊՈԱԿ-ի աշխատակից Աշոտ Մովսեսյանի և Արշակ Բանուչյանի կազմած ալբոմում ներառված են ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ դարասկզբի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, գիտական ու պատմական տեղեկություններ։ Գրքին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին պատմող`«21-րդ դարի վանդալները» եռալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ վավերագրական ֆիլմի խտասկավառակը:
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ քառալեզու ալբոմը տպագրվել է 500 օրինակ տպաքանակով, սակայն նախատեսվում է ավելացնել տպագրության թիվը:
Ապրիլի 29-ին «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում տեղի կունենա ալբոմի շնորհանդեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան