Ռոման Պոլանսկին դատի է տվել Ամերիկյան կինոակադեմիային
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկին դատի է տվել Ամերիկյան կինոակադեմիային։ Ռեժիսորը ցանկանում է վերականգնել իր անդամակցությունը, որին անդամի կարգավիճակից զրկել էին 2018-ին։ Հեռացման պատճառը նրա նկատմամբ քրեական հետապնդումներն են՝ սեռական հանցագործության համար:
«Ակադեմիայի որոշումը հեռացման մասին չի ամրապնդվում ստացված տեղեկություններով, իսկ ակադեմիայի ստացած տեղեկությունները չեն ամրապնդվում ապացույցներով»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ նշված է դատական հայցում։
Պոլանսկին վստահ է, որ կինոակադեմիան կամայական որոշում է ընդունել, քանի որ իրեն զրկել են անդամակցությունից ոչ օրինական հիմքով, չեն հայտնել ընդունված որոշման մասին և թույլ չեն տվել պաշտպանել իր դիրքորոշումը։
Պոլանսկու հետ ակադեմիան ազատել էր նաև Բիլ Կոսբիին և Հարվի Վայնշտեյնին, որոնք մեղադրվում են սեռական ոտնձգության մեջ։
Ամերիկյան կինոակադեմիան Պոլանսկու պնդումները մերժում են և չեն պատրաստվում նրան վերականգնել։
Ռոման Պոլանսկուն ԱՄՆ-ում մեղադրում են 1977 թ-ին դեռահաս Սամանթա Գեյմերին բռնաբարելու մեջ: Ռեժիսորը խոստովանել է իր մեղքը, սակայն փախել է ԱՄՆ-ից` իմանալով, որ դատարանը մտադիր է իրեն դատապարտել ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
- Ռոման Պոլանսկին ֆիլմ է նկարահանում անմեղ դատապարտվածի մասին
- Ռոման Պոլանսկին և Բիլ Կոսբին հեռացվել են ամերիկյան կինոակադեմայից
- Ռոման Պոլանսկուն մեղադրել են ևս մեկ անչափահասի բռնաբարության մեջ
- Ոչինչ չակնկալելով՝ Ռոման Պոլանսկին արժանացել է «Սեզար» մրցանակի