Սյունքում փորձում են գումար հայթայթել փլուզված եկեղեցու վերականգնման համար
Սյունիքի մարզի Խդրանց գյուղի՝ 1899 թ. կառուցված եկեղեցու կողային պատը փլուզվել է։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին, 21-ին փրկարարները սահմանազատել են տարածքը, 23-ին տարածք է այցելել մարզպետի տեղակալներից մեկը։
ԱԻՆ-ից հայտնում են, որ փլուզված պատի մակարեսեը 180 քմ է։
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետերին ու Կապանի փոխհամայնքապետին:
Մարզպետարանից հայտնեցին, որ կարևորում են մշակութային հուշարձանների պահպանությունը, խնդիրը գտնվում է մշակույթի նախարարության և Սյունիքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում։
Թե ինչքան գումար է պետք եկեղեցու պատի վերականգնմա համար, մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչությունից Panorama.am-ին ասացին, դեռ հաշվարկ չկա։
Սակայն քայլեր են իրականացվում գումարի հայթայթման համար։
«Այժմ նախարարության ու մարզպետարանի կողմից քայլեր են ձեռնարկվում՝ եկեղեցու վերականգնման համար ֆինանսական միջոցներ հայթայթելու և վերականգնումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։
Առաջիկայում նաև լրացուցիչ քայլեր կձեռնարկվեն նման միջադեպերից խուսափելու հուշարձանների պահպանությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով»,-նշում են մարզպետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան