ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ավանդային ակցիան ու շարունակում է ներգրավել ավանդներ մինչև 10% տոկոսադրույքով
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային ակցիայի երկարաձգման մասին ևս 2 ամսով, համաձայն որի` ձևակերպելով "Շահավետ" և "Պրոգրես" ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսած 30.000 ՀՀ դրամից՝ 540 և ավելի օր ժամկետով, հաճախորդները կստանան հատուկ մինչև 10% բարձրացված տոկոսադրույք:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ներդրման հիմնական պայմանները՝
• ավանդի ձևակերպման հնարավորություն տարիքային բոլոր խմբերի և տարբեր նպատակների համար,
• ցանկացած ժամկետով՝ 1 ամսից մինչև 15 տարի,
• հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարների ստացման հնարավորություն՝ ժամկետի սկզբում, ամսական պարբերականությամբ կամ ժամկետի վերջում,
• տոկոսագումարները անմիջապես ավանդի ձևակերպման պահին ստանալու հնարավորություն,
• ավանդի գումարի մուտքագրումների ու ելքագրումների հնարավորություն,
• տոկոսադրույքի բարձրացման հնարավորություն՝ ավանդի համալրման և գումարի ավելացման արդյունքում,
• տոկոսագումարների մասնակի պահպանման հնարավորություն ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում:
Բանկը տրամադրում է անվճար Mastercard քարտ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի համար: Բացի այդ, ավանդատուները կարող են ձևակերպել ավանդի գրավով ապահովված վարկ կամ վարկային գիծ` ավանդի գումարի մինչև 100% չափով: Վարկի տոկոսադրույքը սահմանվում է ավանդի տոկոսադրույքին + 4,5%:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է բարելավել ավնդների իր պայմանները՝ դրանով իսկ մոտիվացնում է հաճախորդներին խնայել և ստանալ խնայողություններից եկամուտներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների հատուկ պայմաններով ձևակերպման մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում և Տեղեկատվական կենտրոնի 87-87 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է հիփոթեքային վարկավորման պայմանները երիտասարդ ընտանիքների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress դրամային փոխանցումների համակարգի հետ հայտարարում է նոր ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգել է ակցիա՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է շահավետ պայմաններ S.W.I.F.T փոխանցումների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գարնանային տոների կապակցությամբ բարեգործական տոնավաճառ է կազմակերպել
- ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» սոցիալական ծրագրի հիմնական գործընկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է Mastercard քարտերով գնումներ կատարել ակնթարթորեն առանց PIN- ի