Կանադայում տեղադրվելու է Հայոց ցեղասպանության որբերին փրկած Սառա Քորնինկի արձանը
Կանադայի Նոր Շոտլանդիա (անգլ.՝ Nova Scotia) նահանգի Յարմութ քաղաքում սեպտեմբերից մեկնարկելու են մարդասիրական գործունեություն ծավալած կանադացի բուժքույր Սառա Քորնինկին նվիրված միջոցառումները։ horizonweekly.ca –ն գրում է, որ Յարմութը Քորնինկի ծննդավայրն է, այնտեղ պետք է տեղադրվի Սառա Քորնինկի բրոնզե քանդակը, որի հեղինակն է կանադահայ նկարիչ և քանդակագործ Կարեն Պետրոսյանը։
Սառա Քորնինկը 1919 թվականին Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի կողմից ուղարկվել էր Միջին Արևելք՝ օժանդակելու հազարավոր հույն, հայ, ասորի գաղթականների։ Նա իր կյանքը վտանգելով՝ փրկել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերի։
Որպես բուժքույր, Սառան նախ հաստատվել է Հայաստանում՝ Երևանի մոտ, հարյուր հազարավոր գաղթականների կողքին, որոնցից շատերը վարակիչ հիվանդություններով էին տառապում։
Սառա Քորնինկը մահացել է Յարմութում 1969 թվականին, 97 տարեկանում։ 2017 թվականին Սառա Քորնինկը Տորոնտոյի հայ համայնքի կողմից արժանացել է Outstanding Canadian Award-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան