Մեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Երթի այս տարվա կարգախոսն է «Ամբողջական և արդար հատուցում»։ Մինչ երթի մեկնարկը մասնակիցները այրեցին Թուրքիայի պետական դրոշը:
Ավանդական երթը կազմակերպել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունները։
Նշենք, որ արդեն 20 տարի է, ինչ կազմակերպվում է երթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան