#sutNikol մրցանակաբաշխության համար հյուրանոցները տարածք չեն տրամադրում
#sutNikol նախաձեռնության համակարգող խմբի անդամ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան եթերում իրենց ակցիայի ամփոփումը ներկայացրեց։
«Ամսի 26-ին մեր մրցանակաբաշխությունն է լինելու։ Այսօր փորձում էինք հյուրանոց գտնել մրցանակաբաշխության համար, անուններ դեռևս չեմ տալիս, երեք-չորս հյուրանոց այցելեցինք։ Հաստատ նոր Հայաստան չկա, այդ եզրույթն իրականում փուչիկ է, քանի որ հյուրանոցներից որոշներն իրոք զբաղված են, բայց մեծ մասը մեզ մերժում է՝ իմանալով #sutNikol մրցանակաբաշխության մասին»,- ասաց Սամսոնյանը։
Նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ նշեց, որ մոտավորապես նույն խնդիրն ունեն նաև տպարանների հետ կապված. «Երբ որ իմանում են #sutNikol-ի մասին, ներողությունով մերժում են, վախենում են, որ դա ինչ-որ սանկցիաների կարող է բերել»։
Հարակից հրապարակումներ`
- #SutNikol գրությունները սպիտակ ներկով ծածկած 5 քաղաքացիներ ոստիկանություն են բերվել
- #sutNikol նախաձեռնություն. Սա դեռ սկիզբն է
- #SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են աձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան