ԱՅԼՄԱՄՈՒԼ 16:56 23/04/2019 Հայաստան

««Լրանում է «սիրո և հանդուրժողականության հեղափոխության» մեկ տարին, բայց դեռ քիչ չեն ինքնախաբեությամբ տառապողները»

«Լրանում է այսպես կոչված՝ «սիրո և հանդուրժողականության հեղափոխության» մեկ տարին։ Այս ժամկետը առավել քան բավարար է, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ եզրակացություններ անի, թե ի՞նչ է կատարվել այդ ընթացքում։ Հիմա էլ դեռ քիչ չեն ինքնախաբեությամբ տառապողները՝ «սպասենք դեռ, լավ կլինի» կամ «հույսն է ավելացել մեկ տարվա ընթացքում» տիպի արտահայտություններով։ Քիչ չեն նաև նման թմբիրից դուրս եկածները, որոնց մի մասին օգնեց սառը ցնցուղը, որ նրանց գլխին լցվեց իշխանությունների գործողությունների հետևանքով։ Սակայն արի ու տես՝ անգամ այս դեպքում ոչ բոլորը սկսեցին հասկացել, թե ո՞վ է իրենց վիճակի վատթարացման կամ իրավունքների ոտնահարման ուղղակի պատասխանատուն կամ էլ հասկացել են, բայց վախենում են քննադատել նրան։

Վերոնշյալ երևույթն առաջինն արձանագրվեց, երբ սուպերմարկետներին մսի մատակարարումը պարտադրվեց կատարել ավելացված արժեքի հարկի դաշտում։ Տեղական միս արտադրող գյուղացիները բողոքի ցույց կազմակերպեցին կառավարության շենքի մոտ, քանի որ վաճառող կազմակերպությունները սկսել էին իրենցից ավելի էժան գնով միս գնել։ Այդ ժամանակ բողոքող գյուղացիներից մեկի ոգեշունչ «Նիկոլին բան չասեք» հայտարարությանը մյուսները չհակադրվեցին։ Նույնը տեղի ունեցավ Ռանչպար գյուղում, երբ գյուղացին Նիկոլ Փաշինյանին բողոքում էր միսն իրենցից էժան գնողից, բայց ոչ նման վիճակ ստեղծողից՝ իր դիմաց կանգնած Նիկոլ Փաշինյանից։

Հաջորդը արծվաշենցիներն էին, որոնք կառավարությունից պահանջում էին, որ իրենց փոխհատուցում տրամադրեն տուն ձեռք բերելու համար։ Երբ հայտնվեց Նիկոլ Փաշինյանը, նրանք ծափերով դիմավորեցին նրան, իսկ վերջերս էլ, երբ նրանց տված խոստումները Նիկոլ Փաշինյանը չկատարեց, հայտարարեցին, որ «ոչ մի բան էլ չեն անի, կշարունակեն նույն ձևով ապրել», ապա նույն հարցով դիմեցին ․․․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։

Հայ առաքելական եկեղեցուն դեմ հարձակումներին դիմագրավողները ևս քննադատության բառ իսկ չհնչեցրին Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Այն դեպքում, երբ նրա կողմից այդ արշավն իրականաղնոցները տարբեր պաշտոններ ստացան, իսկ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ խայտառակ ոտնձգությունները տարբեր ուժգնությամբ շարունակվեցին։

Փաստաբանական և հաշվապահական ընկերություններին ավելացված արժեքի դաշտ մտցնելու դեմ բողոքը ուղղված էր բացառապես ֆինանսների փոխնախարարի դեմ։ Այն ճիշտ է արդյունք տվեց, և կառավարությունը հրաժարվեց այդ մտադրությունից, բայց «վարչապետին երևի ճիշտ չեն տեղեկացրել» արտահայտությունը հաճախակի էր հնչում։

Նույնը կարելի է ասել շաքարավազ պարունակող խմիչքների վրա դրվող հարկի, փոխանակման կետերի և գրավատների պետտուրքի հարյուրապատիկ բարձրացման դեմ բողոքողների մասին։ Նրանք ևս հույս էին հայտնում, որ «վարչապետը երևի տեղյակ չէ» կամ «վարչապետի հետ հանդիպենք, ինքը որ մեզ լսի, հաստատ կհասկանա» և քննադատում էին ֆինանսների նախարարությանն ու Կենտրոնական բանկին, բայց ոչ երբեք՝ Նիկոլ Փաշինյանին։ Բնական է, որ վերջինս նրանց չընդունեց, բայց մի դեպքում հարկ դնելու նախագիծը կյանքի չկոչվեց, մյուս դեպքում՝ տուրքի բարձրացումը մնաց ուժի մեջ։

Օպերայի և բալետի ազգային թատրոնի ողջ անձնակազմը բողոքում էր իրենց տնօրեն Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատելու դեմ և պահանջում մշակույթի նախարարի հրաժարականը։ Դարձյալ «վարչապետը մեզ կհասկանա և կհեռացնի մշակույթի նախարարին» ինքնախաբեությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդունեց մշակույթի գործիչներին, որի արդյունքում ո՛չ Կոնստանտին Օրբելյանի ազատումը չեղյալ համարվեց, ո՛չ մշակույթի նախարարը հրաժարական տվեց, բայց օպերային գործիչները տարօրինակ կերպով գոհ էին ու երջանիկ։

Ալավերդու կոմբինատի, Ամուլսարի հանքավայրի, «Սպայկայի», «Արարատցեմենտի» գործազուրկ դարձած և դառնալու ճանապարհին գտնվող մի քանի հազար աշխատակիցները ևս բողոքի ցույցեր են անում և մեղադրում կառավարությանը, ՔՊ-ին, պատգամավորներին, ում ասես, բայց ոչ իրական և անմիջական մեղավորին՝ Նիկոլ Փաշինյանին։ Ավելին, շատերը մատնաշնում են, որ իրենք էլ են «մասնակցել հեղափոխությանը» և ոմանք անգամ «դուխով» գլխարկներով են ցույցեր անում՝ փորձելով շողոքորթել իրենց գործազուրկ դարձրած մարդուն։ Բնականաբար՝ անարդյունք։

Անհեթեթության առումով բոլոր ռեկորդները խփեցին հատկապես «Սպայկայի» աշխատակիցները՝ խնդրելով Նիկոլ Փաշինյանից երաշխավոր լինել իրենց տնօրենի համար, որ նրան չձերբակալեն։ «Ձեր տնօրեինին ինքն ա բռնելու հրաման տվել, ի՞նչ եք անում»-ասողներին էլ նայում էին զարմացած կամ զայրացած հայացքներով։ Ընկերության փոխտնօրենն էլ ցույցերից հետո վարչապետից «ավել-պակասի համար ներողություն» էր խնդրում։

Եվս մի ուշագրավ հանգամանք՝ բոլոր թվարկված դեպքերում մարդկանց մի զգալի մասը շարունակում է մտածել, որ իրենց հարցում է միայն սխալ կատարվում, իսկ մնացած պարագաներում կառավարությունն ու հատկապես Նիկոլ Փաշինյանը ճիշտ է վարվում։ Օրինակ, օպերայի արտիստները մտածում են, որ իրենց տնօրենին ազատելը վատ է, բայց նույն տնօրենը հայտարարում է, որ սրճարաններ քանդելն ու մարդկանց գործազուրկ դարձնելը կամ բիզնես ոչնչացնելը՝ լավ։

Ի դեպ, հանուն արդարության նշենք, որ միայն քանդվող սրճարանների սեփականատերերն ու աշխատողները համարձակություն ունեցան քննադատել իրական մեղավորներին՝ վարչապետին ու քաղաքապետին։ Մնացած բոլոր դեպքերում մարդիկ չեն ցանկանում իրենց նեղություն տալ և մտածել, միատեղել բոլոր դժգոհությունները և հավաքել «փազլը», հասկանալ, որ այդ ամենի գլխավոր մեղավորը երկրի ղեկավարի պաշտոնում հայտնված մարդն է։ Ի վերջո, այդքան էլ դժվար չէ հասկանալ, որ առանց բռնապետական կառավարման հակումներ ունեցող Նիկոլ Փաշինյանի հրահանգի, ցանկության կամ ծայրահեղ դեպքում՝ համաձայնության, ոչ մի կարևոր որոշում չի ընդունվում»:

Արա Մարտիրոսյան
yerevan.today



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:25
ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին
ՌԴ ԱԳՆ-ն Սերգեյ Լավրովի հարցազրույցի ժամանակ ստացված Հայաստան ՌԴ վատացող հարաբերությունների վերաբերյալ հնչած հարցին պատասխան է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բարձրաձայնել եմ իշխանության գործած բազմաթիվ խախտումների և այդ ամենին ԵՄ երկրների ոչ համաչափ արձանքի մասին. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որպես Արտաքին հարաբերությունների մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:37
Թեժ հետքերով նույն օրը բացահայտվեց uպшնությունը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի...
Աղբյուր` Panorama.am
22:19
Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
22:04
Արման Խաչատրյանը և Անն-Մարի Դեկոտին անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին...
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՊՀ գլխավոր քարտուղարը համեմատել է համագործակցության երկրներում և Արևմուտքում անցկացվող ընտրությունները
ԱՊՀ երկրներում ընտրություններն ավելի մաքուր, ավելի ժողովրդավարական և քաղաքակիրթ են, քան Արևմուտքում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել...
Աղբյուր` Panorama.am
21:10
Կենտրոնում խոշոր ավտովթար է գրանցվել «iCar» մակնիշի էլեկտրամոբիլի և «Mercedes»-ի միջև
Հունվարի 24-ին, Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Շահեն Ա․-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
20:56
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. փաստաբան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:35
Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
20:10
Բոլորով, որ Փաշինյանի հայտարարագիրը լրացրեցին, վերջը ստուգեցի՞ն՝ այնտեղ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար. Մեսրոպ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանն և իր տնտեսական թիմը հայտարարում են, թե եկամտի համընդհանուր հայտարարագրումը ստվերի կրճատման և սոցիալական թիրախային...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Վերին Լարս» սահմանային անցման կետում առաջացող խնդիրները քննարկվել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ծառուկյանն ասել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի հարցում քննարկելու բան ունեն․ Պուտին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ քննարկելու բան ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական ​​համալսարան...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգային»-ի առնչությամբ․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՔՊ-ԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք Հայաստանին համարում ենք մեր բնական ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}