«Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների օրոք շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ավիակերոսինի ներմուծմամբ այլևս սկսել է զբաղվել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ» կոնցեռնը:
Յուրաքանչյուր իշխանության օրոք այս ոլորտը ձեռքից ձեռք է անցել. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ավիոկերոսինի ներմուծման մենաշնորհը Միքայել Բաղդասարովինն էր, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք անցավ Բարսեղ Բեգլարյանին: Նոր իշխանությունը այս ոլորտը հանձնել է Խաչատուր Սուքիասյանին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: