Ավելի քան 50 մարդ մահացել է՝ Ինդոնեզիայի ընտրությունների քվեները հաշվելիս
Ինդոնեզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արիֆ Բուդիմանը հայտարարել է, որ ապրիլի 17-ին երկրում անցկացված ընդհանուր ընտրություններից հետո քվեների հաշվելու գործընթացի ժամանակ գերհոգնածությունից մահացել է առնվազն 54 մարդ: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է ինդոնեզական ինտերնետային tempo.co պորտալը:
Բացի այդ, ընտրական հանձնաժողովների ևս 32 անդամներ հոսպիտալացվել են:
Բուդիմանը նշել է, որ մահացածների և հիվանդանոցներ տեղափոխվածներից շատերի աշխատանքային օրը սկսվել է ժամը 05:00 և ավարտվել է ընդամենը մեկ օր հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին