Զբոսաշրջիկներին թույլատրել են մոտենալ Փարիզի Աստվածամոր տաճարին
Ոստիկանությունը բացել է Փարիզի Աստվածամոր տաճար տանող ճանապարհների մուտքը։ Ավերիչ հրդեհից մեկ շաբաթ անց զբոսաշրջիկները կրկին կարող են տեսնել Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը մոտիկից։
Եվրանյուզի հետ զրույցում Սիթե կղզի այցելուները մտահոգություն են հայտնել տաճարի ավերված մասի վերականգնման հեռանկարով։
«Արդյո՞ք հնարավոր է այսօր նմանատիպ բան կառուցել»,- հարցնում են տուրիստները մեկը մյուսին։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խոստացել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի հինգ տարում։ Աշխատանքներին կարող են ընդգկվել նաև օտարազգի ճարտարապետներ, իսկ վերականգնման լավագույն նախագիծը կընտրվի միջազգային մրցույթի ընթացքում։
Տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի որոշ հատվածներ։
Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը: Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի Աստվածամոր տաճարի քահանան հրդեհի բռնկման նոր վարկած է նշել
- Փարիզում արգելել են «դեղին բաճկոններին» ակցիա անցկացնել Նոտղը Դամի մոտ
- Էվանս. Երբ աշխարհը սգում է Նոտղը Դամի տապալումը, մտածում եմ ի՛նչ եկեղեցիներ են կորցրել հայերը
- Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը
- Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման համար կհայտարարվի միջաջազգային մրցույթ
- Փարիզի Աստվածամոր տաճարը փակվում է
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար 1 մլրդ եվրո խոստացած դոնորները
- Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար
- Մակրոն. Մենք տաճարն ավելի գեղեցիկ կկառուցենք
- Ամենաանհավանական աղբյուրը, որ կարող է օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը
- Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո ավելացել է Հյուգոյի գրքի վաճառքը
- Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հրդեհից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան