Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը
Այսօր՝ ժամը 16:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Աիդա Դավթյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը: Հայտնում են Քոչարյանի պաշտպանական խմբից։
Նշենք, որ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի ընդդեմ Արթուր Գագիկի Վանեցյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջով հայցադիմում էր ներկայացրել։
Մարտի 28-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր։ Քոչարյանի փաստաբան Անի Ալավերդյանը Panorama.am-ին հայտնել էր, որ նիստի ընթացքում պատասխանող կողմի ներկայացուցիչները դատարանին են տրամադրել 12 էջից բաղկացած ապացույցներ։
«Սակայն նրանք չնշեցին, թե որ փաստական հանգամանքին է դա ուղղված։ Դրանք ընդամենը 12 տարբեր լրատվական կայքերից վերցված ինչ-որ հոդվածներ էին»,-նշել էր փաստաբանը։
Հայցվոր կողմը դատարանին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը ողջամիտ ժամկետ տրամադրի պատասխանողի կողմից տրամադրած նյութերին ծանոթանալու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան