Սելինա Դողանը Սուրբ Զատիկի նվերներով այցելել է Ստամբուլի քաղաքապետարան
Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Քրիստոսի Սուրբ Հարության՝ Զատկի տոնի առթիվ հայկական եկեղեցիներ ծաղիկներ է ուղարկել։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) հայ ներկայացուցիչ Սելինա Դողանը ի պատասխան այդ քայլի՝ այցելել է քաղաքապետարան։
Դողանը, ով այսօր Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավար խորհրդի անդամ է, այցի մասին գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Զատկի մեր ուրախությունը կիսեցինք Ստամբուլի քաղաքապետ պարոն Էքրեմ Իմամօղլուի հետ։
Տոնի առթիվ մեր եկեղեցիներ նրա կողմից ուղարկված նուրբ ծաղիկների համար շնորհակալություն հայտնեցինք մեր մայրիկների պատրաստած գաթաներով ու մեր երեխաների ներկած հավկիթներով», - գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան