ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը
Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման շրջանակներում Վաշինգտոնն այլևս արտոնություն չի տա իրանական նավթի ամենախոշոր գնորդներ հանդիսացող 8 երկրներին:
Financial Times-ին տված հարցազրույցում անունը չհրապարակած ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ի ԱԳ նախարար Մայք Պոմպեոն հայտարարելու է, որ մայիսի 2-ից իրանական նավթի խոշոր սպառողներ հանդիսացող 8 երկրների նկատմամբ նույնպես պատժամիջոցներ կկիրառվեն:
Այդ երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը և Թուրքիան:
Էրմենիհաբերն էլ հիշեցնում է, որ 2018-ի նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտած Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում ներառվել էր ավելի քան 700 մարդ, կազմակերպություն ու ընկերություն, այդ թվում նաև հիմնական բանկերը, նավթ արտահանողներն ու առաքող ընկերությունները։ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ փորձելու է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի: Սակայն ավելի ուշ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ համաձայնել է ժամանակավորապես՝ 6 ամսով, 8 երկրների թույլ տալ շարունակել իրանական նավթի գնումները: