Էլինար Վարդանյան. Ունեցանք ազատ քվեարկություն, բայց ոչ՝ գիտակցված ընտրություն
«Ստացվեց այնպես, որ մենք դեկտեմբերին ունեցանք ազատ ու թափանցիկ քվեարկություն, բայց ոչ ընտրություն»,-լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով իշխանափոխության մեկ տարին, նման գնահատական տվեց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր»-ի անդամ Էլինար Վարդանյանը։
Նրա գնահատմամբ, քաղաքական կուսակցությունների կազմալուծված պայմաններում քաղաքացիներն իսկապես գնացին քվեարկության, ազատ քվեարկեցին, սակայն գիտակցված ընտրություն այդպես էլ չկատարեցին։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ չէին փոփոխվել Ընտրական օրենսգիրքը, «Կուսակցությունների մասին» օրենքը։
«Ցավոք, այս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մինչ այժմ քննարկումներ չկան։ Դրանք առաջնահերթ խնդիրներն էին, որ իշխանությունների կողմից պետք է լուծվեին, բազմաթիվ այլ ռեֆորմների հետ միասին»,-ասաց բանախոսը։
Ասուլիսի մյուս մասնակից Դաշնակցական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ նկատեց, եթե խորհրդարանական ընտրությունները նշանակվեին ավելի ուշ, ապա խորհրդարանում ներկայացված կլինեին նաև այլ ուժեր։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Պետք է սահմանել հանրային բանավեճի որոշակի խաղի կանոններ
- Էլինար Վարդանյան. Քաղաքացին միայն տոն հայտարարելով չի ձևավորվում
- Էլինար Վարդանյան. Միակուսակցական այս ճահիճը ի վիճակի է խժռելու ցանկացած լավ գաղափար ու լավ անհատի