Ռոբերտ Էլիբեկյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին
ԱՊՀ երկրների մարդասիրական «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի հանձնման խորհուրդը հայտարարել է 2018 թվականի դափնեկիրներին: Մրցանակին հավակնում էին 14 թեկնածուներ՝ 9 երկրներից: Ժյուրիի որոշմամբ «Համագործակցության աստղեր» մրցանակին արժանացել է 11 հավակնորդ, այդ թվում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի պաշտոնական կայքից:
Դափնեկիրների պարգևատրման արարողությունը կկայանա մայիսի 15-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում:
«Համագործակցության աստղեր» ամենամյա մրցանակը տրվում է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, հումանիտար գործունեության ոլորտներում այնպիսի մեծագույն ձեռքբերումների ու ներդրումների համար, որոնք արվեստի գործերում ու ստեղծագործություններում առանձնակի դրսևորում կունենան և կնպաստեն ԱՊՀ տարածաշրջանում մշակույթի ու մշակութային ժառանգության ոլորտներում համագործակցության առաջընթացին: Մրցանակի չափն է 2 միլիոն ռուբլի:
Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թվականին Թբիլիսիում, 1960 թվականին տեղափոխվել է Երևան և 1960- 1965 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1965 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսներին։ «Մարիի դիմանկարը» աշխատանքով մասնակցել է «Ծաղկիր իմ հանրապետություն» ցուցահանդեսին (ՀԼԿԵՄ կենտկոմի և Հայաստանի կերպարվեստագետների միության առաջին կարգի դիպլոմ)։
1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Ռոբերտ Էլիբեկյանի կտավները ցուցադրված են ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այլև նախկին ԽՍՀՄ, Եվրոպական և ամերիկյան մի շարք թանգարաններում և խոշոր հավաքածուներում:
«Համագործակցության աստղեր» ամենամյա մրցանակը տրվում է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, հումանիտար գործունեության ոլորտներում այնպիսի մեծագույն ձեռքբերումների ու ներդրումների համար, որոնք արվեստի գործերում ու ստեղծագործություններում առանձնակի դրսևորում կունենան և կնպաստեն ԱՊՀ տարածաշրջանում մշակույթի ու մշակութային ժառանգության ոլորտներում համագործակցության առաջընթացին: Մրցանակի չափն է 2 միլիոն ռուբլի:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյանը՝ «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր
- Ջիվան Գասպարյանը` ԱՊՀ-ի «Համագործակցության աստղերը» միջպետական մրցանակի դափնեկիր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան