12-14 տարեկանների կերտած խաչքարը՝ նվիրված Արցախյան ազատամարտի հերոսներին
ՀՀ ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը նախօրեին իր մարտական ընկերների հետ մասնակցել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունենցած խաչքարի բացման արարողությանը, որը նվիրված է Արցախյան ազատամարտի բոլոր հերոսներին։
«Հոյակերտ այս խաչքարի հեղինակը «Արար» հայ արվեստի կենտրոնի 12-14 տարեկան սահմանապահ սաներն են։ Հուզվում ենք և հպարտանում... խորապես շնորհակալ ենք արվեստի կենտրոնի ղեկավար Արսեն Գրիգորյանից այսչափ պայծառ, անգնահատելի, ազգային արժեքների, դարերի պատմության պահպանմանն ու հարատևմանն ուղղված կարևոր նախաձեռնության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ս. Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին