2018 թ. ՔԿ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված 1233 քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2018 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները:
2018թ. ընթացքում Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 1.233 քրեական գործ (2017թ.- 542), որից 1.077-ը վարույթ է ընդունվել 2018թ. ընթացքում (2017թ.- 403), իսկ 156-ը փոխանցվել են 2017թ.-ից:
Վերլուծությունները ցույց են տվել, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի թիվն աճել է 691-ով կամ 127,4 %-ով:
Մանրամասները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան