ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց Մարտի 1-ի տուժածներին աջակցություն տալու օրինագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։ Այն ընդունվեց 117 կողմ ձայնով:
Հիշեցնենք, որ այս նախագծով աջակցություն ստանալու իրավունք ունեն նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձինք, ինչպես նաև այն անձը, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:
Հարակից հրապարակումներ`
- Սա վնասի հատուցում չէ, այլ՝ աջակցություն. Զեյնալյան
- Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդներից բացի, աջակցություն կտրամադրվի ծանր վնասվածք ստացած 63 անձի