Արամ Սարգսյան. Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո Հայաստանը պետք է վավերացներ
«Հայոց ցեղասպանության պահանջը որպես պետության արտաքին քաղաքականության համար մեկ օրակարգային խնդիր դնելը մեր արտաքին քաղաքականության մանրևրելու հնարավարությունները փոքր ինչ փոքրացնում է։ Ընդհանուր առմամբ, որևէ խնդիր այդ առումով չի լուծում»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով, Հայաստանի համար մեկ խնդիրը պետք է լինի ոչ թե աշխարհից պահանջել, որ դատապարտեն Հայոց ցեղասպանությունը, այլ Հայաստանը պետք է այնքան ուժեղ լինի, որ այլևս չկարողանան հայ ժողովրդի հետ այդպես վարվել։
«Պետք է մեր միջից իսկապես հանվի զոհի հոգեբանությունը, դառնանք ուժեղ, հակառակ դեպքում դատապարտենք, չդատապարտենք, հույսներս ուրիշի վրա դնենք, ինչքան ասենք՝ հիշում ու պահանջում ենք, դրանից բան չի փոխվելու»,- նշեց քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության հարցն օգտագործում են բոլոր հարթակներում, որտեղ Թուրքիայի հետ խնդիրներ ունեն։ Օրինակի համար Ա. Սարգսյանը նշեց Իսրայելը, որը հենց Թուրքիայի հետ հարաբերությունները թեթև վատացնում է, հիշում է, որ Հայոց ցեղասպանություն էլ է եղել։
Հարցին, թե ինչո՞ւ ձախողվեց ֆուտբոլային դիվանագիտությունը, ո՞րն է Հայաստանի մեղքի բաժինը, Արամ Սարգսյանն ասաց. «Հայաստանի իշխանությունները փորձել են հարևան Թուրքիայի հետ 21-րդ դարին բնորոշ փոխհարաբերություններ հաստատել։ Դրա համար ասել են՝ պատրաստ են դրան առանց նախապայմանների։ Հայաստանը գնաց դրան, Ժնևում ստորագրեց փաստաթուղթ։ Դրանից հետո խնդիրը ձգձգվեց։ Ստորագրելուց հետո Հայաստանը պետք է խորհրդարանում վավերացներ։ Այդ դեպքում ամբողջ խնդիրը կմնար Թուրքիայի վրա։ Եթե մենք ուզում էինք Թուրքիային փաստի առաջ կանգնեցնել, աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան չի հիշում, չի զղչում դրա համար, մենք պետք է վավերացնեինք։ Հետ կանչելը ավելի կոպիտ սխալ էր, քան ստորագրելը»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԺԿ նախագահ. Հիշելը պարտադիր է անցյալի սխալները չկրկնելու համար
- Փաշինյան. Հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում
- Արման Թաթոյան. Կարևոր է նաև իրավական գործընթացը
- Գագիկ Ծառուկյան. Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում
- Պաշտոնական Անկարայից եկողը, դժբախտաբար, հուսադրիչ չէ. Մնացականյան
- Պետք է շարունակենք մեր աշխատանքը. Ֆրանսիահայ Դանիել Քյուրքչյան
- Ժոնաթան Լաքոտ․ Ապրիլ 24, հիշատակման օր, Արարատ լետ
- ԱՄՆ դեսպան․ ԱՄՆ-ը չի հերքում պատմական իրողությունը, որը 20-րդ տարի ամենադաժան զանգվածային կոտորածն էր
- Շառլ Ազնավուրը միշտ երազում էր խաղաղության մասին. Նիկոլյա Ազնավուր
- Այն մարտավարությունը, որը մենք ունենք և տարիներ շարունակ ունեցել ենք, խոսուն է. Ալեն Սիմոնյան
- Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում է
- ՀՀ նախագահ. Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է