Պրոդյուսեր. Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը շատ վատ է
Պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը eg.ru-ին տված հարցազրույցում պատմել է երգչուհի Ալլա Պուգաչովայի և դերասան Արմեն Ջիգարխանյանի հիվանդությունների մասին։ Նա նշել է, որ ինքն էլ նիհարել է շաքարային դիաբետի պատճառով և արդեն 10 տարի ապրում է «ինսուլին ընդունելով»։ Պրոդյուսերի խոսքով, Ալլա Պուգաչովան էլ ունի նույն հիվանդությունը, նաև Արմեն Ջիգարխանյանը։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Ռուդինշտեյնն ասել է, որ որոշ ժամանակ առաջ է տեսել Ջիգարխանյանին։
«Նա նոր էր դուրս գրվել հիվանդանոցից և հիմա կրկին այնտեղ է։ Նա նույնպես ունի սարսափելի շաքարային դիաբետ։ Ընդհանուր առմամբ, նրա առողջական վիճակը վատ է։ Նույնիսկ շատ վատ»,- նշել է պրոդյուսերը։
Նրա խոսքով, Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի հետ ամուսնալուծությունը դերասանին «կործանել» է։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինան ամուսնացել էին 2016 թվականին, սակայն 2017-ից նրանց հարաբերությունները լարվել էին և նրանք պաշտոնապես ամուսնալուծվել էին։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանն անփոփոխ է թողել Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը
- Ռուսաստանում կստեղծվի Ջիգարխանյանի անվան փառատոն
- Ջիգարխանյանի նախկին կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել
- Ջիգարխանյանի նախկին կնոջ հայցը մերժվել է
- Ջիգարխանյանի նախկին կինը որոշել է ստիպել նրան 3 միլիոն ռուբլի վճարել
- Ջիգարխանյանի նախկին կինը պատրաստ է 250 ժամ հարկադիր աշխատանքի
- Ջիգարխանյանի նախկին կնոջը դատապարտել են 200 ժամվա հարկադիր աշխատանքի
- Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը վատառողջ է
- Ջիգարխանյանի փաստաբանը հույս ունի, որ դերասանը շուտով կվերադառնա աշխատանքի
- Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին
- Ջիգարխանյանի նախկին կինն իրեն մեղավոր չի համարում
- Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը բացում է նոր թատերաշրջանը
- Ջիգարխանյանի նախկին կնոջ գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան