Սանասարյան. Ես իմ բոլոր ընկերներին ճանաչում եմ
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց նաև պետական վերահսկողության ծառայության ղեկավար (պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցված է), մեղադրյալի կարգավիճակ ունեցող Դավիթ Սանասարյանը։
Նա եկավ գործադիր անդամներից ավելի ուշ, իր որդու, ինչպես նաև ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։
«Եկել ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու նահատակներին, ցեղասպանության զոհերի հիշատակին, բոլորս միասին սգում ենք նրանց համար, հիմա ամբողջ ազգը բռունցքված գալիս է այստեղ»,-ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել քրեական գործի վերաբերյալ հարցերին։
Լրագրողների պնդմանը, թե Սանասարյանը շարունակո՞ւմ է համարել, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է, նա արձագանքեց. «Ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքը որևիցե ձևով չպետք է տրորվի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր գործով պետք է ստեղծի իրավական երկիր, իրավական պետություն, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ»։
Կհաջովի՞ ապացուցել, որ ինքն անմեղ է, ինչպես պնդում է։ Սանասարյանն ի պատասխան ասաց՝ կռիվ է տվել նախորդ ռեժիմների դեմ, ու երբևիցե նրանց չի հաջողվել ապացուցել իր մեղավորությունը որևէ գործում։
«Ես շարունակում եմ մնալ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի և պայքարել հանուն ազատ, անկախ Հայաստանի»,-ասաց նա։
Կա՞ն մարդիկ, ովքեր մինչ այս ընկեր են ձևացել, սակայն պաշտոնավարումը դադարեցնելուց հետո ցույց տվեցին իրենց իրական դեմքը, հարցին ի պատասխանն էլ Սանասարյանն ասաց. «Ես իմ բոլոր ընկերներին ճանաչում եմ»։
Նա անպատասխան թողեց հարցերը, թե ինչ են քննարկել շաբաթ օրը կառավարական առանձնատանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, ասաց՝ այդ մասին խոսել չի ուզում։
Լրագրողները նշեցին, որ իր կողմնակիցները պնդում են, եթե Սանասարյանի անմեղությունն ապացուցվի, ապա ԱԱԾ տնօրենը պետք է հրաժարական տա։
«Ես կարծում եմ, որ նրանք ոչ թե իմ կողմնակիցներն են, այլ Հայաստանի Հանրապետությունում արդարության կողմնակիցներ»,-ասաց նա՝ անպատասխան թոցնելով հարցը, ի՞նքն էլ է այդպես կարծում։
Սանասարյանն ասաց, բոլոր հարցերին կպատասխանի առաջիկա ասուլիսում, խոստացավ, այն շատ չի ուշանա։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյանի կնոջը համբերություն եմ մաղթում. Ալեն Սիմոնյան
- Դավիթ Սանասարյան. Հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ
- Դավիթ Սանասարյանի կինը պաշտոնատար անձանց մեղադրում է անմեղության կանխավարկածը խախտելու համար
- Սանասարյանն իմ ընկերն է, բայց նոր Հայաստանում դա ազդեցություն չի կարող ունենալ. Միրզոյան
- Նիկոլ Փաշինյան. Թողեք Սանասարյանի գործով նորմալ քննություն ընթանա
- Վլադիմիր Կարապետյան. Վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին
- Դավիթ Սանասարյան. Իմ դեմ իրականացվողը շինծու է
- ԱԱԾ. Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
- Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ. Դավիթ Սանասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին