Հայկական ակումբների ներկայացուցիչները՝ Ծիծեռնակաբերդում
Հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներն այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցի օրը, այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:
Անմար կրակի մոտ ծաղիկ է խոնարհել նաև «Գանձասար-Կապանի» անձնակազմը՝ ֆուտբոլիստները, ղեկավարները, մարզչական շտաբի անդամները:
«Ցեղասպանությունը աղետ է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար։ Նման երևույթները պետք է իսպառ բացառել։ Իսկ անմեղ զոհերի հիշատակը հարկավոր է հիշել՝ ՄԻՇՏ»,- գրել է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
«Երբեք չենք մոռանա» ,- գրել է «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը, որը Ծիծեռնակաբերդ է այցելել պատանեկան թիմի ֆուտբոլիստների հետ:
Առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվի» ներկայացուցիչները՝ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պիսկովեցի գլխավորությամբ, ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան